
ՔՊ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին։ Սրա մասին հայտնում է Ազգային ժողովը։
Ալեքսանդր Սիրունյանը փաստաբան է։ Ծնվել է 1971 թվականին Վրաստանի Հանրապետությունում: 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 2001 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնում:
2023 թվականին Սիրունյանը մեղադրվում էր ՊՆ նախկին փոխնախարարին զրպարտելու հարցում։ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին և նույն տարվա նոյեմբերի 2-ին նա հրապարակում էր արել և հարցազրույցում նշել փոխնարարի կողմից 220.000$ գումար յուրացնելու, ռազմամթերքի ձեռքբերման մրցույթը ուղղորդելու և իր պաշտոնեական դիրքից օգտվելու և անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ։
Նշված հանգամանքների վերաբերյալ քրեական գործերը կարճվեցին, քանի որ կողմերը հաշտության համաձայնության եկան։ Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանվ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով հօգուտ իրեն Ալեքսանդր Սիրունյանից բռնագանձել 2.000.000 դրամ։