
Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են
Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է Ալեքսանդր Ավետիսյանին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ավելի վաղ հայտարարել էր, որ լիազորությունները դադարեցնում է սեփական նախաձեռնությամբ։
Զեյնալյանի մանդատը ստացած Ալեքսանդր Ավետիսյանը վարչապետի խորհրդականն էր։ Նա 2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ։
Շուշան Ասրյան