ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանում բողոքի ակցիաներն ընդդեմ կառավարությանը շարունակվում են

Վրաստանում բողոքի ակցիաների 9-րդ օրն է։ Ցուցարաների և ոստիկանության միջև կրկին բախումներով են եղել։ Տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Լրատվամիջոցները հաղորդում են՝ Թբիլիսիում ուժայիններն արցունքաբեր գազ ու ջրցան են օգտագործել։

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե ուժայինները ցրել են հավաքը, երբ «ցույցի մասնակիցներից մի քանիսի գործողությունները բռնի բնույթ են ստացել»:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել է, որ «օրենքի ցանկացած խախտում կպատժվի օրենքի ողջ խստությամբ»։ Նա հավելել է, որ երկիրը շարունակելու է եվրաինտեգրման ճանապարհը, սակայն հրաժարվել է «խայտառակ և վիրավորական շանտաժից», որը խոչընդոտում էր այս գործընթացին։ ԵՄ-ին երկրի անդամակցությունը սպասվում է 2030 թվականին:

Կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։