ՀայաստանՔաղաքականություն

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ոստիկանության պետի պաշտոնում

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի փոխնախարարի պաշտոնում։ Որոշումը դեկտեմբերի 10-ին ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Արամ Հովհաննիսյանը Ներքին գործերի նախարարությունում աշխատել է 1990 թվականից սկսած։ Նա իր գործունեությունը հիմնականում ծավալել է Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում։

2020-2023 թվականներին զբաղեցրել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

2022 թվականին վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Նա այդ պաշտոնում փոխարինել է 2018 թվականին ոստիկանապետ նշանակցված Վալերի Օսիպյանին։