
Գոռ Աբրահամյանը դադարեցրել է գործունեությունը քննչական կոմիտեում
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը դադարեցրել է իր գործունեությունը համակարգում։ Մինչև Աբրահամյանի հրաժարականը՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում էր ունեցել նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար անդամների հետ։ Առանձին կետով նա անդրադարձել էր քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցմանը և նշել, որ նոր արդյունքներ է ակնկալում։
Դրանից արդեն ժամեր հետո իր ֆեյսբուքյան էջում Աբրահամյանը հայտարարել է իր ազատման դիմումի մասին։
Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Ավելի քան երկու տարի պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի «դեսպանը» համակարգում, — գրել է նա։
Գոռ Աբրահամյանը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի պաշտոնը ստանձնել է 2022 թվականին։ Դրանից առաջ՝ 2017-2022 թվականներին որպես գլխավոր դատախազի խորհրդական աշխատել է Հայաստանի գլխավոր դատախազությունում։