ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանում նոր նախագահ է ընտրվել

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը չեն խանգարել՝ երկրում նոր ընտրություններ կատարելուն։ Խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ օրենքի՝ 45 օրվա ժամկետում պետք է իրականացվեն նաև նախագահական ընտրությունները։ Դեկտեմբերի 14-ին արդեն Վրաստանում նոր նախագահ է նշանակվել Միխեիլ Կավելաշվիլին։ Այս ընտրությունները բացառիկ էին, քանի որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում նախագահին ընտրել է ոչ թե ժողովուրդը, այլ ընտրական կոլեգիան։ Այն կազմված է խորհրդարանի անդամներից և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից։ Քանի որ Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում «Վրացական երազանք» կուսակցության անդամները, Կավելաշվիլիի հաղթանակը կանխատեսելի էր։

300 ընտրողներից բաղկացած կոլեգիայի 224 պատգամավորները կողմ են քվեարկել որոշմանը։ 53-ամյա նախկին ֆուտբոլիստը Վրաստանի նախագահի միակ թեկնածուն էր։ Նա բարձրագույն կրթույթուն չի ստացել, ինչը քննադատությունների առիթ է դարձել ժողովրդի և ընդդիմադիրների համար։ Բայց Կավելաշվիլին խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Դինամոն», «Լոկոմոտիվը» և այլն։

Այնուամենայնիվ նորանշանակ նախարարը փոխարինելու է 2018 թվականին նշանակված Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։

Գործող նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմադիրների հետ միասին չի ընդունել ընտրության արդյունքները և հայտարարել, որ ոչ մի տեղ չի գնալու։