ԱշխարհՔաղաքականություն

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյայի նկատմամբ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել է հրաման, ըստ որի՝ 14 վրացի պաշտոնյաներ և դատավորներ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, չեն կարող մուտք գործել Էստոնիա։

Նախարարը հայտարարության մեջ նշել է, որ վրացական իշխանությունների կողմից ցուցարարների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ կիրառվող բռնությունն անընդունելի է, հանցավոր և մարդու իրավունքների դեմ:

Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան դեռ դեկտեմբերի 2-ին էր հրաման ստորագրել՝ արգելելով Վրաստանի կառավարության 11 պաշտոնյաների մուտքը Էստոնիա, այդ թվում՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և վրացական իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։

Մուտքի արգելքը կիրառել են նաև Լատվիան և Լիտվան։