ԱշխարհՔաղաքականություն

Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը։ Սրա մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հարցին:

Նախագահը նշել է, որ «ամեն ինչ կարելի է անել, եթե կա ցանկություն: Պուտինը հավելել է, որ իրենց մոտ այդ ցանկությունը երբեք չի վերացել, և որ Մոսկվան պատրաստ է հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ, բայց ոչ ի վնաս իրեն:

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը նորագույն պատմության մեջ անցել է այն ժամանակաշրջանը, երբ քաղաքական գործիչների նախորդ սերունդը նույնիսկ սեփական երկիրը քանդելու է գնացել՝ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի» մաս կազմելու հույսով: