
Ի՞նչ է հայտարարագրել Շիրակի նոր մարզպետը
Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը ստացել է մոտ 9 միլիոն 702 հազար դրամ աշխատավարձ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներին եղել է 25 հազար դոլար, 12 միլիոն դրամ, 18 հազար եվրո։ Կանխիկ ունեցել է 2 միլիոն դրամ։
Նա հայտարարագրել է նաև մեկ բազմաբնակարան շենք և ավտոկայանատեղի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկ բազմաբնակարան շենք Դավթաշենում և Գյումրիում։
Նրա կինը՝ Անի Առուշանյանը, հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոտնակ Երևանում, մեկ բնակարան Գյումրիում։ Նա կանխիկ ունեցել է 1 միլիոն դրամ։