ԱրցախՔաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի որդին հայտնում է, որ հայրը մեկուսացված է

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հայտարարել է, որ փաստաբանները չեն կարողանում տեսակցել նրան։

Վարդանյանը փաստում է, որ Ռուբեն Վարդանյանին նաև չեն կարողանում այցելել անկախ բժիշկները, իսկ իրավաբանների բոլոր հարցումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ Նա հավելել է, որ կապի միակ միջոցը նամակներն են Կարմիր խաչի միջոցով, որը շատ կոշտ սահմանափակում ունի՝ 4 էջից ոչ ավելի։

Դավիթ Վարդանյանը հաստատել է, որ հորը 45 մեղադրանք է ներկայացվել՝ 20 հոդվածով։ Մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն: