ՀայաստանՔաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է։

Կոմիտեն քրեական վարույթ էր հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։

Մերժման մեջ նշված է քրեական վարույթ չնախաձեռնելու պասճառը։ Չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։ Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է այն բողոքարկել։