ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի սահմանապահները ստանձնել են Ագարակի անցակետի վերահսկողությունը

Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակի անցակետում սահմանային վերահսկողությունն դեկտեմբերի 30-ից կիրականացնեն միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին՝ ավելի քան 30 տարվա ծառայության համար։

Փաշինյանի խոսքով, այս փոփոխությունը նոր էջ է բացում պետական սահմանի վերահսկողության գործում՝ կարևորելով հայ սահմանապահների դերն ու պատասխանատվությունը։ Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել նրանց։

Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները Հայաստանում ծառայությունն իրականացնում էին 1992 թվականին ստորագրված պայմանագրի հիման վրա։ Վերջին տարիներին Հայաստանի սահմանների պահպանության գործում հայ սահմանապահների ներգրավվածությունը աստիճանաբար ավելացել է, և 2025 թվականից նրանք ծառայությունը կկատարեն նաև Հայաստան-Թուրքիա սահմանին։