
Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Իրանին․ Թեհրանը հաստատել է
Ադրբեջանի և Իրանի միջև նոր լարվածության ալիք է ստեղծվել։ Երեկ՝ հունվարի 1-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղաի Մարիանիին:
Բողոքի պատճառը եղել է դեկտեմբերի 29-ին Արդեբիլի նահանգում Իրանի բարձրագույն ղեկավարի ներկայացուցիչ, Արդեբիլի ջումա մզկիթի իմամ Սեյիդ Հասան Ամելիի ելույթը Թեհրանի «Լրատվական ցանց» հեռուստաընկերությամբ, որտեղ հնչել են հակաադրբեջանական արտահայտություններ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի ակցիան կապված էր մեր երկրի հյուսիս-արևմտյան քաղաքներից մեկում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ անձի կողմից չմտածված և ոչ պատշաճ հայտարարությունների հետ: Նման հայտարարությունները ոչ մի կապ չունեն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ,- IRNA-ին ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական, նախարարության Եվրասիական դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն:
Նա հավելել է, որ Իրանի հիմնարար քաղաքականությունն է «առավելագույնի հասցնել բարեկամական հարաբերությունների ընդլայնումը հարևան պետությունների, հատկապես Ադրբեջանի հետ»՝ հիմնվելով երկու երկրների խորը պատմական, մշակութային, կրոնական կապերի վրա։
Սա երկու երկրների միջև առաջին հակասությունը չէ։ 2023 թվականին երկու երկրները միմյանց նկատմամբ էին բողոք հայտնել՝ տարբեր պետական լրատվամիջոցներով միմյանց փոխադարձ վիրավորանքներ հղելու համար։