ՀայաստանՔաղաքականություն

Մոլդովան ցանկանում է արգելել Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը

Մոլդովան ցանկանում է արգելել Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը։ Համապատասխան նախագիծն առաջարկել է քննարկման դնել ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը։

Նման որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։ Մոլդովայի իշխանությունները ոչ միայն ցանկանում են արգելել Հայաստանի, այլև մի շարք երկրների ավիաընկերությունների աշխատանքը։ Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տանզանիան, Կոնգոն, Իրանը, Լիբիան և Սուդանը։

Օրենքի նախագիծը նախատեսվում է քննարկել մինչև հունվարի 9-ը: