
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Սրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։
Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը 2024-ի ապրիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկացած դեր կարող է խաղալ այս երկխոսության դյուրացման գործում։ Նախորդ տարվա հոկտեմբերին էլ Միլլերը նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կախված է ոչ թե ԱՄՆ-ից, այլ երկու երկրներից։