ՀայաստանՔաղաքականություն

Ծովինար Թադևոսյանը կնշանակվի Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ

Ծովինար Թադևոսյանը կնշանակվի Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ։ Նման գրությամբ տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծովինար Թադևոսյանը նախկինում եղել է ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ։

Պաշտոնը դեռ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից թափուր է եղել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախկին ՔԿԾ ղեկավարի պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանը ազատվել է պաշտոնից։

Դեռ 2024 թվականի հոկտեմբերին լուրեր կային, որ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրա նշանակմանն ի սկզբանե դեմ է եղել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ բացահայտ հայտնելով իր դժգոհությունը Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումից։ Սրա մասին Քոչարյանը հայտարարել է անգամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին։