
Արտգործնախարարությունը ամփոփ ներկայացրել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ամփոփ կերպով ներկայացրել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը՝ նշելով, որ շարունակել են ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը։
Գերատեսչությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պաղեստինի հետ։
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե, որով Հայաստանը ճանաչեց Պաղեստինի Պետությունը։
Հայաստանը նաև դիվանագիտական ներկայացուցչություններ է հիմնել մի շարք երկրներում։ Ռեզիդենտ դեսպանություն է բացվել Ուրուգվայում, դիվանագիտական գրասենյակներ՝ Լյուքսեմբուրգուն և Սերբիայում։
Բացի դրանցից՝ կայացվել են ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ Կիպրոսում և Հունգարիայում։ 2024 թվականին Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը: