ՀայաստանՔաղաքականություն

Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները

Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։ Սրա մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Քաղաքացիական պայմանագրի վարչության դեկտեմբերի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն 6 թեկնածու։ Նրանք են՝ Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը իր տելեգրամյան ալիքում։

Նախորդիվ նման ընտրություններ անցկացվել էին Գյումրիում։ Փարաքարը երկրորդ համայնքն է, որտեղ ղեկավար կնշանակի Փաշինյանը:

Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց հետո, 2024 թվականի հունիսին, կալանավորվել էր, սեպտեմբերին՝ ազատ արձակվել գրավի դիմաց։ Քրեական դաշտում էր հայտնվել նաև Լյուդվիգ Գյուլնազարյանը` Երևանում կատարված սպանության պատճառով։ Ինքն էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։

Փրայմըրիզը կանցկացվի 2025 թվականի հունվարի 11-13-ը։