ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի են Փարաքարի նախնական ընտրության արդյունքները․ առաջատարը Լյուդվիգ Գյուլնազարյանն է

Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները հայտնի են։ Ըստ այդմ՝ 594 ձայնով առաջատար է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա Փարաքարի համայնաքապետ էր եղել նաև 2024 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին և հրաժարական տվել Երևանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ կապ չունի այդ դեպքի հետ և ոչ ճիշտ ժամին ոչ ճիշտ վայրում է հայտնվել։

Ստացած ձայների քանակով նրան հաջորդում են Գոռ Սարիբեկյանը՝ 180 ձայն, Արփինե Առաքելյանը՝ 89 ձայն, Մհեր Հարությունյանը՝ 30 ձայն, Կարեն Երեմյանը՝ 29 ձայն, Արման Մնացականյանը՝ 27 ձայն։

Հիշեցնենք՝ ՔՊ Վարչության՝ հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցում էին Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։