ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն

Այսօր Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ հունվարի 14-15-ը Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Հունվարի 8-ին Արարատ Միրզոյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ չէր հերքել տեղեկությունը ստորագրվելիք պայմանագրի մասին և նշել էր, որ երկու կողմերն էլ ունեին ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել էին բարձրացնել ռազմավարական գործընկերության:

2024 թվականի հունիսին, Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացը և ուրվագծել գալիք տարում կապերի խորացման տեսլականը։ Նիստի ավարտին ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը։