ԱշխարհՔաղաքականություն

Ռուսաստանն ու Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն

Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպում կունենան։ Բանակցությունների ավարտից հետո երկու երկրները համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրեն։ Սրա մասին հայտարարել է Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Լավրովի՝ այս պայմանագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն ունի կառուցողական բնույթ։ նպատակն է ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր մասերում։ Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին նախարարը նշել էր, որ այս պայմանագրով կհաստատվի կողմերի ձգտումը դեպի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության բնագավառում և փոխգործակցություն՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով խաղաղության ու անվտանգության։

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքվում է 20 տարի ժամկետով։ Սակայն, համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ համաձայնագրում ներառված է 47 հոդված և ընդգրկում է բոլոր ոլորտները, սակայն 2022 թվականից համաձայնագրի տեքստի աշխատանքի մեկնարկից հետո որևէ մանրամասներ հայտնի չեն դարձել։