ՀայաստանՍոցիալական

Նշանակվել է նոր գլխավոր հարկադիր կատարող

Վարչապետի հունվարի 15-ի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։

Հիշեցնենք, որ Սիրո Ամիրխանյանը զբաղեցնում էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնը։ Նա զբաղեցրել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնը:

Ամիրխանյանը, ըստ հայտարարագրի, ավելի քան 10 միլիոն դրամ ունի բանկային հաշիվներին, 2․6 միլիոն դրամ՝ կանխիկ տարբերակով։ Դրանից 17,926,065 դրամը կազմել է նրա աշխատավարձը դատախազությունում, ևս 343000 նա ստացել է արդարադատության ակադեմիայից։ Մնացած գումարը նա ստացել է գույքի օտարման, վարկի միջոցով։ Նա ունի բնակարան Դավթաշեն վարչական շրջանում։ Սիրո Ամիրխանյանը միանձնյա սեփականության իրավունքով Կոտայքի մարզում առանձնատուն և այգի ունի, որոնք 2017 թ. ստացել է նվիրատվության կարգով:

Պաշտոնյան ունի «Hyundai» մակնիշի ավտոմեքենա: 2014 թվականի արտադրության այս մեքենան Սիրո Ամիրխանյանը 2 մլն 900 հազար դրամով գնել է 2019-ին: