
Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համանքում կիրականացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև մարտի 10-ը։
Հունվարի 11-12-ը Փարաքարում տեղի ունեցախ փրայմըրիզում հաղթել է երկու ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում էր ընդունել։