
Ալեքսանդր Սիրունյանը հետ է վերցրել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից
Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։ Նա հայտարարել է, որ քննարկումների արդյունքում կամովին որոշել է իր թեկնածությունը հանել։
2024 թվականի նոյեմբերի 5-ին ՔՊ վարչության նիստի ժամանակ էր որոշվել է քննարկել Ալեքսանդր Սինունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ։ Նոյեմբերի 27-ին ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրեց Սիրունյանի թեկնածությունը։ Մինչ այդ՝ հոկտեմբերին, նա արդարադատության նախարարի թեկնածուներից էր, սակայն վարչության նիստում Սիրունյանն առհասարակ քվե չէր ստացել։
Ավելի վաղ Ալեքսանդր Սիրունյանը բարեվարքությանը հակասող, հակաարցախյան գրառումներ էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Դրանցից մեկում նա նշել էր, որ դեռ նոր բռնագաղթած արցախցիները Երևանի տարբեր հատվածներում ժենգյալով հաց էին թխում ու վաճառում, հետո էլ դժգոհություն էր հայտնել, թե շուտով դոմիկներ են դնելու կենտրոնում, քանի որ Սայաթ-Նովա պողոտայից բացի այլ տեղ չեն կարող ապրել։ Սիրունյանն այս գրառումը հետո հեռացրել էր իր էջից։
2023 թվականին Սիրունյանը մեղադրվում էր ՊՆ նախկին փոխնախարարին զրպարտելու հարցում։ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին և նույն տարվա նոյեմբերի 2-ին նա հրապարակում էր արել և հարցազրույցում նշել փոխնարարի կողմից 220.000$ գումար յուրացնելու, ռազմամթերքի ձեռքբերման մրցույթը ուղղորդելու և իր պաշտոնեական դիրքից օգտվելու և անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ։
Նշված հանգամանքների վերաբերյալ քրեական գործերը կարճվեցին, քանի որ կողմերը հաշտության համաձայնության եկան։ Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանվ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով հօգուտ իրեն Ալեքսանդր Սիրունյանից բռնագանձել 2.000.000 դրամ։