ՀայաստանՔաղաքականություն

Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը փետրվարի 11-ին կքննարկվի Ազգային ժողովում

Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը ներառվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Հունվարի 24-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ու ընդունվեց որոշումը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին։ Այն Ազգային ժողովում կարող էր քննարկվել 50 հազարից ավելի ստորագրության դեպքում։ Նախաձեռնողները 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև նոյեմբեր ամիսը հավաքել էին 60 հազարից ավելի ստորագրություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստորագրություններից վավեր ճանաչեց միայն 52․351-ը։ Ստորագրավահաքը սկսել էր «Եվրաքվե» նախաձեռնությունը։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը հունվարի 24-ին հայտարարեց, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը կքննարկվի փետրվարի 11-ի ԱԺ լիագումար նիստի ժամանակ։