ԱշխարհՔաղաքականություն

Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետից պահանջել է Գրենլանդիան փոխանցել ԱՄՆ-ին

ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։ Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, հեռախոսազրույցի ընթացքում նորընտիր նախագահ Թրամփը պահանջել է Գրենլանդիան փոխանցել Միացյալ Նահանգներին։ Տեղեկությունը Financial Times-ին հայտնել են եվրոպական կառավարությունների հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Աղբյուրները նշել են, որ զրույցն անցել է լարված մթնոլորտում։ Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հանդես է եկել ագրեսիվ և կոնֆլիկտային պահվածքով։ Նա մերժել է Դանիայի հետ համագործակցության որևէ առաջարկ։ Նրա միակ նպատակն այն է եղել, որ աշխարհի ամենամեծ կղզին Դանիան փոխանցի ԱՄՆ-ին։

Եվրոպացի պաշտոնյաների կարծում էին, որ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի մասին դիտարկվում էին որպես քաղաքական հնարք ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա ազդեցությունը մեծացնելու համար, սակայն այժմ նրանք վստահ են, որ ԱՄՆ նախագահի մտադրությունները կղզու վերաբերյալ լուրջ են։