ՍփյուռքՔաղաքականություն

Ռոման Բերեզովսկին նշանակվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար

Լեգենդար դարպասապահ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ընտրվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում է «Հայաստանի ռուսական համայնք» կազմակերպության տեղեկատվական հարթակը։

Բերեզովսկին մամուլի ասուլիսում նշել է, որ ընդունել է առաջարկը, քանի որ ուզում է իր փորձը հասարակական ոլորտում օգտագործել։

Նոր պաշտոնում Բերեզովսկին իր առաքելությունը համարում է հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի ամրապնդումը։

Բերեզովսկին հայկական հավաքականում նորամուտը նշել է 1996 թվականի օգոստոսի 31-ին։ Ընդհանուր առմամբ հանդես եկել է 94 խաղում։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երևանում կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և հայրենակիցների հանդիպման ընթացքում Ռոման Բերեզովսկին ռուս նախարարին նվիրել էր ինքնագրով ֆուտբոլային գնդակ։