ՀայաստանՏնտեսություն

Ե՞րբ Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից․ խորհրդարանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու նախագիծը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), երբ ԵՄ-ի հետ ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր։ Սրա մասին նա հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու վեաբերյալ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը, որի կողմից հաստատվելուց հետո քննարկման է դրվել խորհրդարանում։ 
 
ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին բուռն արձագանքեցին Կրեմլից՝ նշելով անգամ, որ ԵՄ-ին միանալը կփակի ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար։ Օրեր առաջ անդարդարձել էինք, թե ինչ ազդեցություն կունենա ԵՄ-ին միանալն ու ԵԱՏՄ-ից հեռանալը։ Հարցազրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ ԵՄ շուկա մտնելու դեպքում հայկական ապրանքները մրցունակ կդառնան, ու ԵՄ-ն երկարաժամկետ հատվածում կայուն աճի համար ավելի նպաստավոր միջավայր է։

Ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի՝ Հայաստանը չի կարող միանալ ԵՄ-ին։ Նա բացատրում է, որ ԵՄ-ին միանալու հերթում 10 երկիր կա այս պահին, իսկ Հայաստանն այդ հերթում չէ։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ կառույցին միացել է 3 պետություն՝ Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան։

Այս պահին Եվրամիության երկրները 27-ն են։