
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել «Մարտի 1»-ի գործով։ Նախկինում նրան մեղադրում էին հակասահմանադրական ճանաչված, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, սակայն այժմ մեղադրանքն ընդլայնվել է՝ ներառելով պաշտոնեական լիազորություններին անցնելուն օժանդակելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Գևորգյանը մեղադրվում է նաև խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար:
Բացի դրանից՝ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ նրա ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 1 միլիոն դոլար կաշառք, — հայտարարել է հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը:
Նախորդ նիստերում մեղադրողը փոխել էր նաև այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած գործողություններից հետո մեղադրյալի աթոռին են նստած Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանիը։