ԱրցախՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե որն է համարում Արցախ վերադարձի միակ ճանապարհը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։

Ըստ երկրորդ նախագահի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը վերադառնալու հնարավորություն կա, սակայն հավանականությունը փոքր է։ Քոչարյանը նաև խոսեց Արցախի մասին։ Նա կարծում է, որ Արցախի հանձնումը տեղի է ունեցել երկու փուլով․ առաջինը՝ 2018-2020 թվականներին էր՝ մինչև պատերազմը։ Դրան հաջորդեց երկրորդ փուլը՝ 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվական։

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն։ Հայտարարությունն ուներ 9 կետ․

1․ ռազմական գործողությունները դադարեցվում են, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

2․ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին։

3․ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։

4․ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

5․ տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։

6․ Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք

8․ Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում։

9․ Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

2023 թվականին իննամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը նոր ագրեսիա իրականացրեց։ Արդյունքում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված եղավ լքել իրենց տները: