
Սամվել Բալասանյանը գտնվում է հետախուզման մեջ
Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը, ձեռք բերելով պետական սեփականություն հանդիսացող «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը, նպատակադրվել է դրանք դարձնել իր ընտանիքի սեփականությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությունը պարզել է, որ նախկին ղեկավարը տարբեր սխեմաներով յուրացրել է մոտ 20 հա հողատարածք՝ այն տարանջատելով 2 մասի, վերագրանցելով տարբեր իրավաբանական հասցեներով և ձևական աճուրդներով օտարելով իրեն և իր հարազատներին։ Դրանցից որոշ տարածքներ նախկինում եղել են հատուկ պահպանվող գոտիներ, սակայն այդ կարգավիճակը փոխվել է՝ հողերի շուկայական արժեքը նվազեցնելու և դրանց վրա կառուցապատման հնարավորություն ստանալու նպատակով։
2015 թվականին Պաշտպանության նախարարությունը 1 հա հողատարածք վաճառել է Բալասանյանին որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավարին։ Վերջինս այդ հողակտորը փոխանցել է Խաչատուր Բալասանյանին։ Կեղծ տեղեկանքների, ապօրինի օրինականության փաստաթղթերի հիման վրա այդ տարածքներում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ։
Նույն հանցավորությամբ օտարբել է մեկ այլ հողակտոր և բաժանվել 4 առանձին միավորների։ Այս տարածքն էլ է արժանացել նախորդների ճակատագրին:
Գործով քրեական հետապնդում է սկսվել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանի, գործարար Խաչատուր Բալասանյանի, Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի, Սիրական Մկոյանի և նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի նկատմամբ և այլոց նկատմամբ։ Դատարանի որոշմամբ՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընրվել 70 մլն դրամի չափով գրավը և տնային կալանքը, իսկ Սուրեն Ջանոյանի և Սիրական Մկոյանի նկատմամբ՝ 20 մլն դրամի չափով գրավն ու տնային կալանքը։
Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է։ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում: Այս աղմկահարույց իրադարձություններին հաջորդեց «Բալասանյան» դաշինքի հրաժարականը Գյումրիում։ Սամվել Բալասանյանը Գյումրի համայնքի ղեկավարն է եղել շուրջ 10 տարի (2012-2022 թվականներ)։