ՀայաստանՔաղաքականություն

Մոլդովան արգելել է հայկական ավիաընկերության մուտքը երկիր

Հայկական ավիաընկերության մուտքը Մոլդովա արգելվել է։ Սրա մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության որոշումից։ Տեղեկությունը հայտնում է Kp.media–ն։

2025 թվականի հունվարի 3-ին պարզ դարձավ, որ Մոլդովան արգելել է ոչ միայն Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը, այլև մի շարք երկրների շուրջ 130 ավիաընկերությունների։ Դրանց թվում են Ռուսաստանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տանզանիան, Կոնգոն, Իրանը, Լիբիան և Սուդանը։

FlyOne Armenia-ն շաբաթական չորս անգամ կանոնավոր չվերթեր էր իրականացնում Երևան-Քիշնև ուղղությամբ։ Նման որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։