
Պարգևատրմամբ զենք ստացած բոլոր անձինք մինչև հուլիսի 1-ը պետք է այն ներկայացնեն ոստիկանություն
Պարգևատրմամբ զենք ստացած բոլոր անձինք մինչև հուլիսի 1-ը պետք է այն ներկայացնեն ոստիկանություն։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է մշակել և շրջանառության մեջ դրել։
2022-ին ընդունված օրենքով Հայաստանում զենք պարգևատրելու իրավունք ունեն 2 անձինք՝ պաշտպանության նախարարը, որը կարող է պարգևատրել միայն սպայական դաշույնով, և վարչապետը, որը կարող է պարգևատրել ինչով ցանկանում է։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պարգևատրման միայն մեկ ճանապարհ՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում վարչապետի կողմից պարգևատրում:
Պարգևատրման երկրորդ ստանդարտը ՀՀ պաշտպանության, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, հասարակական կարգի և օրինականության պահպանության բնագավառներում ակնառու ծառայություններ մատուցած, զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու և Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար է նախատեսվում։
2024 թվականի ընթացքում Հայաստանում առգրավվել է 1600 միավորով ավելի հրազեն։