ՀայաստանՔաղաքականություն

Առաջիկայում Հայաստանը կունենա ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 25-ին մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլի մեկնարկը և ընդգծել, որ գործընթացն ինքնանպատակ լինել չի կարող։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ առաջին քայլն արդեն իսկ արված է։ ԵՄ տեխնիկական առաքելության հետ հանդիպումների շրջանակում քննարկվել են որոշակի տեխնիկական հարցեր։ Առաջիկայում սպասվում է երկրորդ առաքելությունը։ Նա նշել է, որ նախնական պլանավորմամբ՝ առաջիկայում կունենան այն գործողությունների ծրագիրը, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում Հայաստանի համար սահմանել մարդկանց կենսագործունեության բարելավմանը միտված ժամանակակից բարձր ստանդարտներ։