ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Թրամփ-Զելենսկի լարված հանդիպումը և դրա հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա

Փետրվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած լարված հանդիպումը և հետագա հրապարակային վիճաբանությունը ոչ միայն վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է, այլև կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային քաղաքականության վրա, ներառյալ Հայաստանի համար:

Թրամփը Զելենսկիին ասել է, որ նա ստիպված է զիջումների գնալ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա հստակ պայման է դրել Զելենսկու առջև՝ ասելով՝ կա՛մ ստորագրում է պայմանագիրը, կա՛մ դուրս է գալիս դրանից։ Արդյունքում՝ համաձայնագիրը չի ստորագրվել և հնչել են երկուստեք կոշտ հայտարարություններ։

Amnews-ը խոսել է քաղաքագետների հետ՝ Հայաստանի վրա այս հանդիպման հնարավոր անդրադարձը հասկանալու համար։

Քաղաքագետ Թևան Պողոսյանը արտահայտեց իր կարծիքը այն մասին, թե արդյոք հնարավոր սցենար չէ, այն որ Հայաստանը կհայտնվի նույն կարգավիճակում, և Թրամփը կպահանջի զիջումներ Հայաստանից ևս։

Նա նշեց, որ Թրամփը հազիվ թե հետաքրքրված լինի Հայաստանի իշխանությունների հետ հանդիպմամբ, քանի որ նրա առաջնահերթությունը նրանք են, ովքեր ԱՄՆ շահերի համար կարող են կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Թևան Պողոսյանի կտրուկ մոտեցումներին զուգահեռ, արտաքին ռազմավարություն մշակելու հարցում քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը այլ կարծիք ուներ.

 Այս գնահատականները ցույց են տալիս, որ նման միջազգային զարգացումները, անգամ եթե ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանին, կարող են իրենց ազդեցությունն ունենալ՝ պայմանավորված ինչպես տարածաշրջանային ուժերի, այնպես էլ միջազգային խաղացողների մոտեցումներով։