ԱրցախՔաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել․ բողոքի ակցիա Երևանում

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը մանրամասներ է ներկայացրել Բավքում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։ Նշում են, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։

Մարտի 3-ին Երևանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի մոտ տեղի է ունեցել ակցիա։ Դրա ընթացքում մասնակիցները պահանջել են կազմակերպությունից անհապաղ այցելել Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին։

Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոյլարիչ Էգերին են փոխանցել 37 հասարակական կազմակերպությունների ստորագրած բաց նամակը, որտեղ պահանջվում է՝
— Վարդանյանին տրամադրել անկախ բժշկական օգնություն
— Մշտադիտարկել նրա առողջական վիճակը
— Բացահայտել նրա դեմքի վրա առկա վնասվածքների պատճառները
— Ապահովել Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիների իրավունքների պաշտպանությունը

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը 14-րդ օրն է՝ շարունակում է հացադուլ անել։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան։ Միջազգային կազմակերպություններից ակնկալվում են հստակ քայլեր՝ գերիների իրավունքների պաշտպանության և խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ։