
Երևանի քաղաքապետարանից ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել
Մարտի 4-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարություն էր տարածել, որ քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա է ձերբակալվել։ Հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է փետրվարի 5-ին պաշտոնյաների ձերբակալության նույն գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյան է:
Նշենք, որ նախկինում կալանավորվել էին քաղաքապետարանի ևս 4 աշխատակիցներ։ Նրանցից երկուսը՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը քաղաքապետարանում էին աշխատում նաև մինչև ձերբակալվելը, իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանը և նրա տեղակալ Արամ Այվազյանը մինչև ձերբակալվելը ազատվել էին աշխատանքից։ Նախնական տվյալներով՝ նրանք մեղադրվում են կաշառք տալու, ստանալու մեջ։
Նման դեպքերի վերջին տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ ենք ականատես լինում։ Դեռևս 2024 թվականի նոյեմբերին ձերբակալվել էին Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակիցներ, որոնցից 3-ը պաշտոնյաներ էին։ Ձերբակալվել էին նաև Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները։ Կարևոր է նշել նաև, որ նրանք նույնպես մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։