
Հայ գերիների վիճակն ավելի խոցելի կդառնա․ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը կարող է փակվել
Ադրբեջանը տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ մտադիր է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակել։ ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ ներկայում Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում։
ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը կարողանում էր այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ստուգել նրանց պահման պայմանները և ապահովել կապ ընտանիքների հետ։ Եթե ներկայացուցչությունը փակվի, այդ կապը կարող է ընդհատվել։ Ի՞նչ խնիդրների կարող է հանգեցնել այս որոշումը։
Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը կարող է նվազել կամ ամբողջությամբ դադարել։ Ադրբեջանի գործողությունները կարող են դիտվել որպես միջազգային մարդասիրական իրավունքների խախտում։ Ադրբեջանի համար այն կարող է առաջացնել նոր լարվածություն միջազգային հարթակներում։
Կարող ենք փաստել, որ եթե ԿԽՄԿ-ն դադարի գործել Ադրբեջանում, հայ գերիների վիճակն ավելի խոցելի կդառնա, իսկ նրանց իրավունքների պաշտպանությունը՝ ավելի բարդ։