ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարի երեք թեկնածու ունի

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։ Նրանցից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կնշանակվի կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն։

Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Նա այս պաշտոնին նշանակվել է փետրվարին: Մինչ այդ՝ 2023 թվականին վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Պետրոս Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմից է։ Նա ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը:

Գևորգ Քոչարյանը որպես դատախազ ներգրավված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և այլոց գործերում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում է աշխատել դրա հիմնադրման օրվանից։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարական էր տվել 2024 թվականի նոյեմբերին՝ Փաշինյանի հաղորդագրության հիման վրա։ Խաչատրյանը նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին նախագահն էր։