ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը գոհ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը 1100 մասնակցի շրջանում հարցում է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ։

Փետրվարի 27-ից մարտի 6-ը անցկացված հեռախոսային հարցման արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների միայն 9%-ն է լիովին գոհ կառավարության ղեկավարի աշխատանքից, իսկ 15,5%-ը՝ բավականին դրական է գնահատում այն։

Միևնույն ժամանակ, հարցվածների 19,1%-ը նշել է, որ բավականին բացասական կարծիք ունի վարչապետի գործունեության մասին, իսկ 46,5%-ը՝ լիովին դժգոհ է։ Հարցվածների 10%-ը դժվարացել է պատասխանել։ Ներկայացուցչությունը նաև հարցում է անցկացրել, թե որ երկիրն է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական գործընկերը։

Հարցվածների 27,8%-ն ասել է, որ անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ 25,8%-ը կողմ է արտահայտվել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը։ Միաժամանակ 15,9%-ը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել ԱՄՆ-ի հետ միասին, մինչդեռ քաղաքացիների 13,3%-ը նախապատվությունը տվել է Իրանին։

Հարցվածների 3,4%-ը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ քաղաքացիների 11%-ը կարծում է, որ չպետք է աշխատի որևէ մեկի հետ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։

Հարցումն իրականացվել է 1100 մասնակցի շրջանում։