ՀայաստանՔաղաքականություն

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ առաձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելը։

Գործը վերաբերում է Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքների ապօրինի օտարմանը։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարար:

Նշենք նաև, որ սա երրորդ նախագահի առաջին մեղադրանքը չէ։ Նախկինում նա արդարացվել էր դիզվառելիքի գործով։ Նրան նմանատիպ մի շարք մեղադրանքներ է հասցեագրված։