
Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով
Մանե Թանդիլյանը մարտի 12-ին Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը։ Նրա հետ միասին հացադուլ էին հայտարարել իր երկու ընկերները՝ Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը։
Նա նաև իր ելույթում նշել է, որ հացադուլը իրականացնելը խնդրանք էր Ռուբեն Վարդանյանին իր կյանքը խնայելու համար։ Սակայն Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, խնդրել է դադարեցնել հացադուլը։ Մանե Թանդիլյանը հորդորում է ակտիվ գործողությունների փուլ մտնել։
Աշխարհը պետք է իմանա, որ մենք չենք ներելու, չենք լռելու, չենք հանդուրժելու Բաքվի բանտում գտնվող գեթ մեկ գերու համար։ Բոլոր հայորդիները պիտի վերադառնան տուն։ Մենք կպահանջենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ և ասել գնացեք և դատավարությանը մասնակցեք։ Մենք պետք է ստանանք պատասխաններ։ Այլևս մեզ չեն կարող անտեսել, մեզ չպիտի անտեսեն։ Անտեսում են նրանց, ովքեր հետևողական չեն, — հայտարարել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը մարտի 1-ից իրականացնում էր հացադուլ։ Այդ ընթացքում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատացել է, սակայն նա հրաժարվել է գնալ հիվանդանոց։