ԱրցախՔաղաքականություն

Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է իրականացվում

Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների՝ մարտի 13-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է իրականացվում։

Ակցիայի մասնակիցները խնդրում են Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի խորհրդի անդամներին ընդունել մարտի 18-ին քննարկվելիք «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» բանաձևը։

2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի ազգային խորհուրդը ևս ընդունել էր այդ բանաձևը։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Գագիկ Բաղունցը ներկայացրեց բաց նամակը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետություն-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին։

Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարների համար բողոքի զանգվածային ակցիաները դեսպանատների մոտ սկսվել են դեռևս 2024 թվականից։

Սեդա Մարտոյան