
Պարգևատրմամբ ստացված զենքերը ոստիկանությանը հանձնելու նախագիծը մերժվել է
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկման էր դրվել փետրվարի 21-ից, սակայն 116 դեմ ձայների մեծամասնությամբ նախագիծը մերժվեց։
Վերջին տարիներին մեծացել է ապօրինի զենքի հայտնաբերման դեպքերը, քիչ չեն նաև զենքով կատարված հանցագործությունները։ Ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին 109-ը նման դեպք է գրանցել, 13-ով ավելի, քան 2023-ին։
Հրազենով կատարված հանցագործությունների աճը ցույց է տալիս, որ այդ հանցագործությունները վերահսկելու և կանխարգելելու անհրաժեշտություն կա, սակայն այս օրենքը առաջացրեց դժգոհություններ և չընդունվեց։
Հիշեցնենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում էր, որ պարգևատրված կամ զենքով պարգևատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգևատրական զենքերը։