
Բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ հերթական բողոքի ցույցը։ Ցույցի մասնակիցները կառույցից պահանջում են այցելել Բաքվում պահվող հայերին, մասնակցել դատավարություններին։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը իր խոսքում հստակեցրեց, որ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում են իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնել իրենց ստանձնած պարտավորություններին և այցելել Բաքվում գտնվող հայերին՝ նրանց առողջական վիճակի և բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով և գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։
Մարտի 12-ին հացադուլը դադարեցրած Մանե Թանդիլյանը ևս ներկա էր եղել ցույցին և հանդես էր եկել հայտարարություններով։
Նախատեսվում է մարտի 20–ին, ժամը 11:00-ին Կառավարության շենքի առջև շարունակել բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ Բաքվում պահվող նախկին նախարարների համար ավելի վաղ բողոքի ցույցեր են իրականացվել նաև Կառավարության շենքի դիմաց, Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում, Շվեյցարիայի հայաստանյան գրասենյակում։