ՀայաստանՔաղաքականություն

Ադրբեջանի բեռները Հայաստանով կարող են անցնել Նախիջևան

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի բեռները Հայաստանով կարող են անցնել Նախիջևան։ Չնայած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ամբողջական տարբերակը դեռ հասանելի չէ, սակայն կառավարության ներկայացուցիչները աստիճանաբար «բացում են» բովանդակությունը։

Դեռևս մարտի սկզբին իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է»։

Թե կոնկրետ ինչ կետեր կան խաղաղության պայմանագրում այս թեմայի վերաբերյալ, դեռ պարզ չէ։ Այնուամենայնիվ հարցը կարող է հասարակական քննարկումների առիթ դառնալ։