ԱշխարհՔաղաքականություն

«Ամերիկայի ձայնը»-ը «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություններ կասեցվելու են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել դաշնային 7 գործակալություններ, այդ թվում՝ «Ամերիկայի ձայնը»-ը «Ազատություն» ռադիոկայանը։

Հրամանագիրը պահանջում է, որ գործակալությունները դադարեցնեն այն գործառույթները, որոնք օրենքով պարտադիր չեն, նվազեցնեն իրենց գործունեության ծավալը և անձնակազմի թիվը՝ հասցնելով դրանք նվազագույն անհրաժեշտ մակարդակի։

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը միջազգային լրատվամիջոցներ են, որոնք տրամադրում են նորություններ և տեղեկատվություն աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հայաստանում։ Թրամփը դադարեցրել էր նաև USAID-ի ծրագրերի 83%-ը, ինչի պատճառով ևս Հայաստանում կասեցվեցին մի շարք ծրագրերի և հասարակական կազմակերպությունների գործունեությունները։

Թրամփի նման որոշումները կարող են նաև ազդել Հայաստանի տեղեկատվական միջավայրի վրա, քանի որ այս լրատվամիջոցների հայալեզու ծառայությունները կարևոր աղբյուր են եղել հասարակական-քաղաքական իրադարձությունների լուսաբանման համար։ Միևնույն ժամանակ, USAID-ի ծրագրերի կրճատումը կարող է նվազեցնել ֆինանսավորման և աջակցության հնարավորությունները։

Սեդա Մարտոյան