
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին հանգիստ է
Չնայած մարտի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները երկու անգամ հայտարարություն էին տարածել այն մասին, որ հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, մարտի 17-ին ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն էր տարածել, որ իրավիճակը սահմանին հանգիստ է։
Մարտի 16-17-ը Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկային խմբավորումներ է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի ահմանի տարբեր վայրեր։ Իրավիճակը մնում է հանգիստ, արտասովոր ակտիվություն չի նկատվում, — նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի տարածած հաղորդագրություններին արձագանքել էր նաև պաշտոնական Երևանը՝ հայտարարելով, որ տարածվող լուրերը ապատեղեկատվություն են։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նշել է, որ հրադադարը խախտվել է Գորիսի շրջանի Խոզնավար և Տեղ գյուղերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Սակայն Ադրբեջանը մինչև հիմա չի արձագանքել Հայաստանի առաջարկին։
Նշենք նաև, որ կողմերը արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստերը և պատրաստվում են առաջիկայում ստորագրել այն։