ՀայաստանՔաղաքականություն

Փորձաքննության ուղարկե՞լ սահմանադրությունները. Հայաստանը պատասխանում է Ալիևի պահանջներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել՝ Հայաստանի սահմանադրությունում կա՞ն արդյոք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, և նույնը պարզել նաև Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։

Առաջարկվում է երկու երկրների սահմանադրությունները փորձաքննության ուղարկել, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողով, որպեսզի պարզվի՝ նման պահանջներ առկա՞ են, թե ոչ։ Սիմոնյանը նշել է, որ մինչ այժմ հայկական կողմը բանակցություններում առաջնորդվել է փաստարկված դիրքորոշմամբ և նույն տրամաբանությամբ էլ շարունակելու է աշխատել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Երևանը պետք է փոխի իր սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

Հայաստանը պնդում է, որ իր սահմանադրությունում տարածքային պահանջներ չկան և պատրաստ է փաստարկներով դա ապացուցել։