ԱրցախՔաղաքականություն

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Վերին պալատը բանաձև է ընդունել Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Վերին պալատը բանաձև է ընդունել Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ։ Բանաձևը ստացել է «Լեռնային Ղարաբաղի խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովումը» վերնագիրը։

Ինչպես պարզաբանում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, խորհրդի 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը։ Այն կոչ է անում Շվեյցարիայի իշխանություններին ստեղծել առանձին հարթակ երկխոսության համար Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը։